Նորություններ

Ապարանի սպանդի 3-րդ զոհը

06 / 08 / 2022

Մահացել է Ապարանի աղմկահարույց սպանդի վիրավորներից Սամվել Սանդրոյանը: Վերջինս վիրավորում էր ստացել գլխի շրջանում: Սամվել Սանդրոյանը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող էր:

Հիշեցնենք, որ ահասարսուռ դեպքը տեղի է ունեցել հունիսի 19-ին: Ի սկզբանե զոհերը երկուսն էին, որոնցից մեկը` Հմայակ Միքայելյանն Արցախյան երրորդ պատերազմի մասնակից էր։ Հայտնի է նաև, որ կրակոցներ արձակած կողմը դե-ֆակտո իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ազգականներն են և Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի զարմիկները։ «Հայկական Ալիք»-ն անդրադարձել է դեպքի մանրամասներին հունիսի 20-ի իր հոդվածում[1]:

Հավելենք, նաև, որ սա նմանօրինակ ամենաթողության առաջին դեպքը չէ մերձիշխանական օղակների մասնակցությամբ: Եվ հատկանշական է վերջիններիս կողմից առանձնակի դաժանության դրսևորումը հատկապես զինծառայողների և պատերազմի մասնակիցների նկատմամբ: Վառ օրինակը Վայոց Ձորի մարզպետի օգնականի և նրա ազգական Հարություն Գրիգորյանի կողմից ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու դեպքն է, ինչպես նաև ոստիկանության կողմից առանձնակի դաժան վերաբերմունքը «Դիմադրության» շարժման բողոքի միջոցառումներին պատերազմի մասնակիցների և նրանց բարեկամների նկատմամբ, որը տեղի է ունեցել ոստիկանության կողմից վերջիններիս կարգավիճակի իմացության պայմաններում:

 

[1] Հերթական մահացու ամենաթողությունն իշխանություններից, https://hayaliq.am/civilcontractcause/ (հղվել է 06.08.2022 թ.)

 

Related Posts

One thought on “Ապարանի սպանդի 3-րդ զոհը

  1. Daftar says:

    I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article. https://accounts.binance.info/register-person?ref=IXBIAFVY

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *