Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին «Ադրբեջանի դեմ Հայաստանի իրականացրած էկոլոգիական հանցագործությունների դեմ» բողոքով։
Ի թիվս մի շարք այլ ապօրինի ու կեղծ հայտարարությունների ու պահանջների՝ Ադրբեջանի ՄԻՊ-ը նաև պահանջել է դադարեցնել Մեծամորի ԱԷԿ-ի գործունեությունը և միջազգային խիստ հսկողության տակ վերցնել դրա ռադիոակտիվ թափոնները ՝ «Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի նման հերթական աղետից խուսափելու համար»։
Նշենք, որ դեռ վաղուց Մեծամորի ԱԷԿ-ի փակման պահանջով է հանդես գալիս նաև Թուրքիան և այդ ուղղությամբ ակտիվ հայտարարությունները շարունակվում են ներկայումս։ Մինչդեռ, այն ապահովում է Հայաստանի էներգետիկ պահանջի զգալի մասն ու որոշ չափով ավտոնոմությունը: Նույն Թուրքիան, սակայն, չի անհանգստանում զանազան արտահոսքերի մասին, երբ հարցը վերաբերում է սեփական տարածքում ԱԷԿ-ներ կառուցելուն և միջուկային տեխնոլոգիաներ զարգացնելուն:

Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me? https://accounts.binance.info/hu/register?ref=IQY5TET4