«Խորհրդային Միության փլուզումից հետո Ուկրաինան ՆԱՏՕ-ին միացնելու Վաշինգտոնի փորձերը խելամիտ չէին»,- ուրբաթ օրը` սեպտեմբերի 30-ին, հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:
Ելույթ ունենալով ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդի հրավերով՝ 99-ամյա դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնը փորձել է խորհրդային բլոկի բոլոր նախկին անդամներին անխտիր առնել իր հովանու տակ՝ Բեռլինի պատի փլուզումից հետո, և որ «Եվրոպայի կենտրոնի և Ռուսաստանի սահմանների միջև ընկած ամբողջ տարածաշրջանը բաց էր վերակազմավորման համար»:
«Ռուսական տեսանկյունից, ԱՄՆ-ը այնուհետև փորձեց ինտեգրել այս ողջ տարածաշրջանը, առանց բացառության, Ամերիկայի կողմից առաջնորդվող ռազմավարական համակարգի մեջ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս զարգացումը հիմնականում վերացրել է Ռուսաստանի պատմական «անվտանգության գոտին»:
Հ. Քիսինջերն այսպիսով ընդգծել է, որ «Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու փորձը խելամիտ քաղաքականություն չէր Ամերիկայի կողմից»:
Քիսինջերն ասել է, որ չգիտի՝ արդյոք հնարավոր է հաշտություն կնքել Ռուսաստանի առաջնորդի հետ, բայց ընդգծել է, որ Արևմուտքը «պետք է հնարավորություն փնտրի այնպիսի պայմանավորվածության համար, որը երաշխավորում է Ուկրաինայի ազատությունը» և երկիրը պահում է որպես եվրոպական համակարգի մաս։
Չնայած դրան, նախկին պետքարտուղարն ազդարարել է, որ վաղ թե ուշ Արևմուտքն ու Ռուսաստանը պետք է երկխոսեն։ «Որոշակի երկխոսություն, գուցե ոչ պաշտոնական մակարդակով կամ հետախուզական, շատ կարևոր է», – կրկնել է նա՝ հավելելով, որ «միջուկային միջավայրում» նման արդյունքը գերադասելի է «ռազմադաշտի որոշումից»։
Ինչպես կարելի է հասկանալ, Արևմուտքը ևս բազմաշերտ է, և բազմաշերտ է նաև ամերիկյան գիտական էլիտան: Հ. Քիսինջերը տարիներ շարունակ եղել է ամերիկյան արտաքին քաղաքական գծի գլխավոր մշակողներից և այժմ բավականին հաճախ է բարձրաձայնում այն թեզը, որ ԱՄՆ երբեմնի արտաքին քաղաքականությունն ու այժմյանը բավականին տարբերվում են միմյանցից: Մասնավորապես, պակասում է ճկունությունը` իր տեղը զիջելով անվերջանալի առճակատումների մղմանը:


This post showcases exceptional research and a sophisticated approach to the topic. The clarity and structure of your writing make complex ideas more accessible and engaging. Your professionalism and dedication to quality writing are evident throughout the article.