Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած Փաշինյան-Ռաիսի հանդիպման ընթացքում Իրանի նախագահը ևս մեկ անգամ բարձրաձայնել է Հարավային Կովկասի և մասնավորապես հարևան երկրների կայունության կարևորության մասին: Հատուկ շեշտադրվել է այն դրույթը, որ տարածաշրջանում չպետք է ներգրավվեն 3-րդ ուժեր, որոնք որևէ կապ չունեն այս տարածաշրջանի հետ:
Նշվել է նաև, որ միայն վերջին ամիսների ընթացկում Երևանի և Թեհրանի միջև առևտրային հարաբերություններն աճել են 43%-ով: Իրանական կողմը նաև կամք է արտահայտել փոխադարձ առևտրաշրջանառությունն ու տնտեսական համագործակցությունը հասցնել 3 մլրդ դոլարի, ինչը հնարավոր է «եթե երկու երկրների ղեկավարներն էլ բավականաչափ կամք արտահայտեն»:
Այսպես, ԻԻՀ նախագահն ասել է. «Կովկասյան տարածաշրջանը Իրանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մի մասն է, և մենք զգուշորեն ենք մոտենում այս տարածաշրջանին: Անվտանգությունն ու խաղաղությունը Կովկասի տարածաշրջանում շատ կարևոր են Իրանի համար:
Պարոն Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում մենք եկանք ընդհանուր եզրակացության, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների պաշտոնատար անձանց և շահագրգիռ կողմերի միջոցով, և օտարերկրյա ցանկացած միջամտություն այս տարածաշրջանում կստեղծի խնդիրներ, այլ ոչ թե կլուծի դրանք»:
Եզրափակելով իր խոսքը, Այաթոլլահ Ռաիսին ասել է. «Մենք հույս ենք հայտնում, որ այս գործուղման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների տքնաջան իրականացման ճանապարհով գնալու դեպքում կարվեն նշանակալի քայլեր Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների առաջխաղացման և զարգացման ուղղությամբ»:
ՀՀ ՏԿԵ դե-ֆակտո նախարարի հաղորդմամբ նաև հայտնի է, որ հայ-իրանական կողմերը ձեռք են բերել համաձայնություն կառուցելու թունել Քաջարանում: Հաղորդվում է նաև, որ մինչ բանակցությունների սկսվելը` Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի նավթի փոխնախարար, Գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին ստորագրել են Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Ինչպես տեսնում ենք, Իրանի` Հայաստանի նկատմամբ ունեցած հետաքրքրությունն օրավուր աճում է, և այդ աճը նյութականացվում է զանազան նշանակալի գործողություններով` նախ զորավարժությունների մեկնարկով, ապա Կապանում հյուպատոսության բացմամբ, իսկ այժմ երկկողմ հանդիպմամբ ևս մեկ անգամ ընդգծելով իրենց դիրքորոշումը:


Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article. https://www.binance.info/register?ref=JW3W4Y3A
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!