Նորություններ

Ադրբեջանցիները չեն հավատում հայերի հետ խաղաղ գոյակցությանը

09 / 08 / 2023

Հուլիսի 20-ից օգոստոսի 3-ը «FOCUS»-ի սոցիոլոգները Բաքվի բնակիչների շրջանում հեռախոսային հարցում են իրականացրել։

Հարցվածների գրեթե 72%-ը խոստովանել է, որ չի հավատում հայերի հետ խաղաղությանը։ Միևնույն ժամանակ գրեթե 62%-ը նշել է, որ Արցախն այժմ շրջափակման մեջ է։ Արցախի ճակատագրի շուրջ կարծիքները բաժանվել են. ամեն երրորդ ադրբեջանցի կարծում է, որ հայերը կլքեն Արցախը, յուրաքանչյուր չորրորդը՝ հավատում է, որ ռազմական ուժ կկիրառվի։ Հարցման մասնակիցների 18%-ից մի փոքր ավելին հավատում է ադրբեջանական հասարակությանն արցախահայերի կամավոր ինտեգրմանը: Բացարձակ փոքրամասնությունը՝ 5%-ից պակաս, կարծում է, որ Արցախը կմնա անկախ։

Ադրբեջանում չափազանց ուժեղ են հակահայկական տրամադրությունները։ Հարցվածների գրեթե 43%-ը համաձայնել է, որ Արցախի հայերը կսպանվեն, իսկ 24%-ը՝ որ հայերին դուրս կքշեն այնտեղից։ Ադրբեջանցիների միայն 28%-ն է մոտ արցախահայերի հետ գոյակցելու և նրանց օգնելու գաղափարին։ Հարցման մասնակիցներն Արցախի համար պայքարում Ադրբեջանի գլխավոր դաշնակիցներ են տեսնում Էրդողանին (92,6%), Միշելին (76,1%), Բայդենին (72,3%)։

Հարցման պատասխանների մեջ թերևս ամենացավալին այն է, որ Բաքվի բնակիչները դաշնակիցների շարքում Իսրայելի վարչապետ Նեթանյահուին (70%) գրեթե հավասար տեսնում են ՀՀ դե ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանին(67.4%)։

Դաշնակիցների այս շարքում են նաև Զելենսկին (57,7%), Պուտինը (48,5%)։ Կողմնակի անձ են համարում Մակրոնին (24,8%), Ղարիբաշվիլիին (12,5%) և Իրանի նախագահ Ռաիսիին (10,7%)։

 

Related Posts

5 thoughts on “Ադրբեջանցիները չեն հավատում հայերի հետ խաղաղ գոյակցությանը”

  1. binance says:

    I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.

  2. Your article helped me a lot, is there any more related content? Thanks!

  3. Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good. https://accounts.binance.bh/register/person?ref=QCGZMHR6

  4. Հարցման տվյալները՝ հատկապես խաղաղ համակեցությանը չհավատացողների 72%-ը և կամավոր ինտեգրմանը հավատացողների 18%-ից փոքր մասնաբաժինը, ցույց են տալիս հասարակությունների միջև վստահության խոր ճգնաժամը։ Այս պայմաններում ռազմական ուժի կամ շրջափակման միջոցով լուծումներ փնտրելը միայն ավելի է հեռացնում իրական խաղաղության հնարավորությունը։

  5. I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *