Նորություններ

Իսրայելի պաշտպանության նախարարն այցելում է Ադրբեջան

12 / 07 / 2023

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն այսօր կժամանի Ադրբեջան։ Այցը կտևի մինչև հուլիսի 14-ը։ Նախատեսվում է, որ այցի ընթացքում Յոավ Գալանտը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և անվտանգության ծառայությունների բարձրաստիճան այլ ներկայացուցիչների հետ։

«Ադրբեջան այցի նպատակն է ամրապնդել երկրների միջև ռազմավարական հարաբերությունները, քաղաքական համագործակցությունը և ընդլայնել երկկողմ հարաբերությունները անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտում: Նախատեսվում է, որ պաշտպանության նախարարն իր գործընկերների հետ հանդիպումներում կքննարկի տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղիները», – ասված է Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Հարավային Կովկասում Իսրայելի գլխավոր խնդիրը Իրանի հնարավորությունները սահմանափակելն է, ստեղծել նրա շուրջ լարվածության օջախներ։ Նպատակը Իրանի վրա ճնշում գործադրելն է՝ և՛ տնտեսական, և՛ աշխարհաքաղաքական, և՛ ռազմական առումով՝ զինելով Ադրբեջանին և փորձելով ռազմատեխնիկական առումով հավասարակշռությունը վերականգնել Ադրբեջանի օգտին։

Սրանից ածանցյալ է նաև Իսրայելի շահագրգռվածությունը, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում․ որքան երկար է ադրբեջանա-իրանական սահմանը, այնքան ընդլայնվում է տարածաշրջանում ներկայության և ներգրավվածության համար հնարավորությունների շրջանակը։ Միաժամանակ, ի դեմս Իսրայելի՝ Թուրքիան ու Ադրբեջանը գտել են շահագրգիռ կողմ, որը հետաքրքրված է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման մեջ, որը կարգելափակի Իրանի հասանելիությունը դեպի հյուսիս։

Related Posts

2 thoughts on “Իսրայելի պաշտպանության նախարարն այցելում է Ադրբեջան

  1. Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.

  2. Thank you for your shening. I am worried that I lack creative ideas. It is your enticle that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me? https://www.binance.com/futures/ref?code=IXBIAFVY

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *