Երեկ ՝ օգոստոսի 16-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 9397-րդ նիստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Քննարկման ընթացքում տրամագծորեն տարբեր գնահատականներ են հնչել պետությունների կողմից։ Կարևոր է ուշադրություն դարձնել երկու հիմնական ասպեկտների վրա. նախ, մեծ մասամբ արված հայտարարությունները Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական և տեղեկատվական աշխատանքի արդյունք էին։ Երկրորդ ՝ նիստը գործնական արդյունքներ չունեցավ։ Այս երկու հարցերին հակիրճ կանդրադառնանք մեր հոդվածում:
Հայաստանը, Արցախը, Սփյուռքը մի կողմից, իսկ Ադրբեջանը Թուրքիայի հետ՝ մյուս կողմից, ակտիվ դիվանագիտական և տեղեկատվական աշխատանք էին տանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նախաշեմին. միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունը գրավելը, Եվրոպայում և ԱՄՆ-ում բողոքի ակցիաների կազմակերպումը, ինչպես նաև դիվանագետների հետ հասցեական աշխատանքը խոսույթների պայքար էր: Հայկական կողմի խոսույթը հիմնված էր այն բանի վրա, որ Ադրբեջանը կազմակերպել է Լեռնային Ղարաբաղի շրջափակումը՝ արգելափակելով Լաչինի միջանցքը, թույլ չտալով մատակարարել սննդամթերք և դեղորայք և այդպիսով իրականացնելով ցեղասպանություն։ Ադրբեջանի խոսույթը հիմնված էր այն բանի վրա, որ ոչ մի շրջափակում չկա, Լեռնային Ղարաբաղը նույնիսկ Հայաստանի կողմից ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս, ուստի նման հայտարարությունները միջամտություն են իր ներքին գործերին։
Արդյունքում ինչպե՞ս արտահայտվեցին պետությունների ներկայացուցիչները
Նախ կարևոր է նշել, որ Անվտանգության խորհրդի 5 մշտական և 10 ոչ մշտական անդամներից բացի նիստին մասնակցում էին ևս երեք կողմեր ՝ Հայաստանը, որը խնդրել էր նիստ գումարել, Ադրբեջանը, քանի որ քննարկվում է «նրա տարածքում» տիրող իրավիճակը, Եվրամիությունը, որը բանակցությունների հիմնական միջնորդն է և դիտորդական առաքելություն է տեղակայել Հայաստանի և Արցախի սահմանին, ինչպես նաև Թուրքիան, որը, չունենալով ծանրակշիռ պատճառներ, ինչպես մյուս արտաքին կողմերը, նույնպես ներկա էր և ելույթ ունեցավ նիստին։
Միջանցքի արգելափակման հաստատում և այն ապաշրջափակելու կոչեր Ադրբեջանին․ նման ձևակերպումներով են հանդես եկել հետևյալ երկրները՝ Ֆրանսիան, Մալթան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան և Մոզամբիկը: Այս, ինչպես նաև մի շարք այլ երկրներ պնդել են միջազգային դատարանի որոշման կատարման անհրաժեշտությունը և կոչ են արել կողմերին աջակցել ԿԽՄԿ գործունեությանը։ Հատկանշական է, որ այս համատեքստում կոչեր են հնչել նաև Հայաստանին, այլ ոչ միայն Ադրբեջանին, որը սաբոտաժի է ենթարկում կազմակերպության գործունեությունը:
Առանց հասցեական նշման միջանցքի փակման հարցում իրենց մտահոգությունն են հայտնել Ճապոնիան, Ռուսաստանը։ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով ոչ մի կոչ չի հնչել Թուրքիայից և Ալբանիայից։ Հիշեցնեմ, որ վերջին երկիրը Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ պետությունների հետ միասին սաբոտաժ էր արել մի քանի տարի առաջ Արցախի հարցով նմանատիպ նիստի անցկացումը։
Խաղաղության և բանակցությունների սովորական կոչեր են հնչել ԱՄԷ-ից և պետությունների մեծ մասի կողմից։ Հետաքրքիր է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ընդհանուր դիրքորոշում են հայտնել հետագա կարգավորման հարցում. հիմք պետք է ծառայեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով եռակողմ հայտարարությունները:
Հատկանշական է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները համընկել են մեկ կետի շուրջ․ մասնավորապես՝ Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ լրացուցիչ երթուղու օգտագործման հարցի քննարկում։ Նրանց միացել են Բրազիլիան, Թուրքիան և Ալբանիան։ Ընդ որում, ոչ ոք չի ընդգծել, որ այդ ճանապարհը պետք է այլընտրանքային լինի Լաչինի միջանցքի համար։ «Այլընտրանքային» տրամաբանությանը դեմ է հանդես եկել ԵՄ ներկայացուցիչը՝ հստակ նշելով, որ նման տրամաբանության մեջ չի կարելի դիտարկել տվյալ հաղորդակցությունները։
Հետաքրքիր է նաև, որ չնայած աշխարհում բևեռացմանը, Արևմուտքի ներկայացուցիչներից չի հնչել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության դատապարտություն՝ կատարվածի պատասխանատվությունը բարդելու նպատակով։ Ռուսական կողմից էլ ոչ մի դատապարտություն չի հնչել ԵՄ առաքելության հասցեին։
Դարձա՞ն արդյոք նիստի արդյունքները հաջողություն հայկական դիվանագիտության համար
Այս հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ, թե Հայաստանն ինչ խնդիրներ է դրել իր առջև։ Նախ՝ սովի օգտագործումը որպես քաղաքացիական բնակչության դեմ պատերազմի մեթոդ դատապարտելը։ Երկրորդ ՝ միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների կատարման պահանջը։ Երրորդ ՝ Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության և անվտանգության ապահովումը։ Չորրորդ՝ ԿԽՄԿ-ի հետ լիարժեք համագործակցության պահանջն ու մարդասիրական օգնության տրամադրումը։ Եվ հինգերորդ՝ կարիքների գնահատման անկախ միջգերատեսչական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Առաջին չորս հարցերի վերաբերյալ մասամբ հայտարարություններ հնչեցին։ Վերջինի վերաբերյալ որևէ քննարկում չի եղել։ Ավելին, այն, որ չի ընդունվել այդ հարցերի վերաբերյալ ամփոփիչ հայտարարություն, առավել ևս՝ բանաձև, ցուցիչ է այն բանի, որ հայկական կողմը չի հասել դրված նպատակներին։
Ավելին, Հայաստանն ինքը չի պահանջել որևէ պատժամիջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Այս իմաստով այլ երկրներից նման բան ակնկալել առավել ևս չարժե։ Այդ պատճառով Ադրբեջանի նկատմամբ ոչ մի պատժամիջոց և որևէ պահանջ կատարելու պարտադրանք ևս չի կիրառվել։ Ուստի հայկական դիվանագիտության հաջողությունը նույնպես հնարավոր չէ արձանագրել։
«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող,
պ․գ․թ, արևելագետ Սերգեյ Մելքոնյան


Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good. https://accounts.binance.com/sv/register-person?ref=GQ1JXNRE
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good. https://accounts.binance.bh/fr-AF/register/person?ref=JHQQKNKN
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me. https://www.binance.bh/futures/ref?code=W49FLGDN
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me. https://www.binance.bh/register?ref=IHJUI7TF
Հոդվածը կարևորում է ոչ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները, այլև դրա նախաշեմին տարվող դիվանագիտական ու տեղեկատվական պայքարը։ Հատկապես ուշագրավ է, թե ինչպես էր հայկական կողմը Լաչինի միջանցքի շրջափակումը ներկայացնում որպես մարդասիրական և միջազգային իրավունքի խնդիր։
Հոդվածը կարևոր է նրանով, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստը ներկայացնում է ոչ միայն որպես դիվանագիտական իրադարձություն, այլև որպես նախապես ծավալված խոսույթների պայքարի արդյունք։ Հատկապես ուշագրավ է միջազգային ԶԼՄ-ների, բողոքի ակցիաների և դիվանագետների հետ հասցեական աշխատանքի համադրումը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ դիվանագիտական և տեղեկատվական պայքարի նկարագրությունը ցույց է տալիս, թե որքան կարևոր էր Լաչինի միջանցքի շրջափակման հարցը միջազգային օրակարգում պահելը։ Հատկապես ուշագրավ է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համատեղ աշխատանքը՝ ի հակադրություն Ադրբեջանի ու Թուրքիայի համակարգված դիրքավորման։
Հոդվածը լավ է ընդգծում, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ պայքարը միայն դիվանագիտական հարթակում չէր, այլ նաև միջազգային ԶԼՄ-ների և հանրային կարծիքի ձևավորման շուրջ։ Լաչինի միջանցքի շրջափակման փաստի հասցեական ներկայացումը կարևոր էր, որպեսզի Արցախի հումանիտար ճգնաժամը չմնար ընդհանուր հայտարարությունների մակարդակում։
Հոդվածը լավ է ընդգծում, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստին նախորդած պայքարը միայն դիվանագիտական դաշտում չէր․ կարևոր դեր ունեին նաև միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունը և հասցեական աշխատանքը դիվանագետների հետ։ Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հայկական կողմի ձևակերպումների միջազգային ընկալումը այս գործընթացի առանցքային արդյունքներից էր։
Հոդվածը լավ է ընդգծում, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ պայքարը միայն դիվանագիտական դաշտում չէր․ կարևոր դեր ունեին նաև միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունը և հասցեական աշխատանքը դիվանագետների հետ։ Լաչինի միջանցքի շրջափակումը որպես հումանիտար ճգնաժամ ներկայացնելը հայկական կողմի հիմնական շեշտադրումն էր։
Հոդվածը կարևորում է ոչ միայն ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքները, այլև դրան նախորդած խոսույթների պայքարը՝ միջազգային ԶԼՄ-ների, բողոքի ակցիաների և դիվանագետների հետ հասցեական աշխատանքի միջոցով։ Հատկապես ընդգծվում է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը հայկական կողմի հիմնական փաստարկն էր միջազգային հարթակում։
Հոդվածը կարևորում է ոչ միայն ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքները, այլև դրան նախորդած դիվանագիտական ու տեղեկատվական պայքարը։ Հատկապես ուշագրավ է, թե ինչպես էին հայկական կողմը և Ադրբեջանը միջազգային ԶԼՄ-ների, բողոքի ակցիաների ու դիվանագետների հետ աշխատանքի միջոցով ձևավորում հակադիր խոսույթներ Լաչինի միջանցքի շրջափակման շուրջ։
Հոդվածը լավ է ընդգծում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ պայքարը միայն դիվանագիտական սրահներում չէր, այլ նաև միջազգային ԶԼՄ-ների և հանրային բողոքի հարթակներում։ Լաչինի միջանցքի շրջափակման թեման այս գործընթացում առանցքային էր, քանի որ այն հումանիտար ճգնաժամը հասցրեց միջազգային օրակարգի կենտրոն։