Նորություններ

Միջանցքի քննարկումներ չկա՞ն, թե՞ այնուամենայնիվ կան

26 / 07 / 2022

Հուլիսի 26-ին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դե-ֆակտո նախագահ Էդուարդ Աղաջանյանը լրագրողի հարցին, թե ինչով է պայմանավորված Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը հայ-իրանական սահմանի անձեռնմխելիության վերաբերյալ, եթե օրակարգում չկա Զանգեզուրի միջանցքի շուրջ քննարկումներ, հայտարարել է. «Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար… [ՀՀ] վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպայի խորհրդի նախագահի  վերջին հանդիպման արդյունքում, երբ Ադրբեջանի նախագահը հանդիպումից հետո համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել, այդ թվում՝ նաև Զանգեզուրի միջանցքը հիշատակելով, Եվրոպայի խորհրդի նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել, որ նման բան չի քննարկվել…»[1]։

Ինչպես տեսնում ենք, ՀՀ դե-ֆակտո իշխանությունները շարունակում են իրենց ժխտողական քաղաքականությունը` ի հակառակ թուրք-ադրբեջանական տանդեմի շինարարական աշխատանքների և վճռական հայտարարությունների առ այն, որ Զանգեզուրի միջանցքը լինելու է` անկախ հայկական կողմի հայտարարություններից և ցանկություններից։ Երբեմն էլ, խճճվելով իրենց իսկ կատարած հայտարարությունների կծիկում, ՀՀ դե-ֆակտո իշխանություններն իրենք են իրարամերժ տեքստերով հանդես գալիս։ Այսպես՝ մե՛կ նշում են, որ միջանցքի մասին քննարկումչկա, մե՛կ էլ, որ այն հայկական կողմի համար կարմիր գիծ է`մատնելով, որ քննարկում կա[2]։

Չմոռանանք, որ ադրբեջանական կողմը նաև հայտ է ներկայացրել մասնակցելու ՀՀ սուվերեն տարածքում ճանապարհի կառուցման աշխատանքներին` նշելով, որ Սյունիքում օտարերկրյա կազմակերպությունների աշխատանքի պարագայում իրենք ևս մտադիր են կարճ ժամկետում վերականգնել այսպես կոչված «պատմական ճանապարհը»` իրենց ազգային կազմակերպությունների մասնակցությամբ[3]։

Եթե նույնիսկ ընդունենք, որ չկա քննարկում «Զանգեզուրի միջանցքի», այն է՝ ՀՀ տարածքից թուրք-ադրբեջանական ճանապարհի համար սուվերեն հատված տրամադրելու վերաբերյալ, անհերքելի է այն փաստը, որ այսպես կոչված «ապաշրջափակումը» իրականում Հայաստանի տոտալ շրջափակումն է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից և ազդեցության աննախադեպ ու անհաղթահարելի լծակ թշնամիների ձեռքում։ Ադրեջանը, գրաված լինելով ՀՀ-Իրան ճանապարհը, չի թաքցնում իր հավակնությունները Հայաստան-Վրաստան ճանապարհի վրա վերահսկողություն հաստատելու վերաբերյալ, ինչի ապացույցներից են այսպես կոչված անկլավների «փոխանակման» մասին ակտիվ քննարկումները։

Հետաքրքրական է նաև ՀՀ դե-ֆակտո իշխանությունների անհեթեթ դիրքորոշումը։ Նույն ասուլիսում Է. Աղաջանյանն ասում է. «Այս գործելաոճը նոր չէ, Ադրբեջանը մշտապես առանձնացել է նմանատիպ գործելակերպով, չի օգնում կամ խրախուսում կոնստրուկտիվ քննարկումներին, բայց, ցավոք, մեր հարևանները առանձնանում են նմանատիպ ոչ պատշաճ կամ պայմանավորվածությունները չպահող  գործելակերպով»։ Այսքանից հետո էլ միևնույնն է հայկական կողմը ամեն գնով համառորեն գնում է հարաբերությունների կարգավորման «պայմանավորվածությունները չպահող և ոչ կոնստրուկտիվ» հարևանների հետ։ Մինչդեռ նախկինում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է եղել, որ եթե կա ագրեսիվ հռետորաբանություն, չի կարող լինել որևէ բանակցություն կամ ակնարկ առ կարգավորում։

 

[1] Հայաստանը հրաժարվում է նման հարց քննարկել․ Աղաջանյանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին, https://www.youtube.com/watch?v=3nPFg66iJkQ (հղվել է 26.07.2022 թ.):

[2] Ադրբեջանը բազմակողմ ձևաչափով քննարկել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը, https://hayaliq.am/zangezurazerbaijan27/(հղվել է 26.07.2022 թ.):

[3] Թշնամին հայտարարել է Սյունիքում օկուպացիոն ճանապարհ կառուցելու մասին, https://hayaliq.am/syunikazerbaijan/ (հղվել է 26.07.2022 թ.):

 

Related Posts

3 thoughts on “Միջանցքի քննարկումներ չկա՞ն, թե՞ այնուամենայնիվ կան

  1. Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.

  2. binance says:

    Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me? https://www.binance.com/es-MX/register?ref=GJY4VW8W

  3. Kaleicoda says:

    Thanks for keeping things clear and to the point, that is honestly hard to find online these days, and after reading through firstisnotequallast the message stayed consistent which makes me trust the information being shared more than I usually do on similar pages that cover this same kind of topic.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *